Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչ պետք է ստուգել՝ պլաստմասե շշերով ջուր գնելիս

Ինչ պետք է ստուգել՝ պլաստմասե շշերով ջուր գնելիս

Ի՞նչ գիտենք պլաստմասե շշերով ջրի մասին: Պլաստմասե շշերի տակ միշտ գրություն է լինում, որը ցույց է տալիս՝ ինչ նյութից է շիշը պատրաստված: Իսկ այդ տեղեկատվությունը չափազանց կարևոր է: Վերջիվերջո, այն իր մեջ պարունակում է քիմիկատներ՝ տարբեր աստիճանի վտանգավոր՝ մարդու առողջության համար:

Շշերի հետևում պետք է ստուգել այդ գրությունները և հասկանալ՝ որքան են վտանգավոր:

Այսպես.

PET կամ PETE

Եթե շշի տակ գրված է PET կամ PETE, ապա դրանք միանգամյա օգտագործման են. այդ շշերից կարող են անջատվել ծանր մետաղներ ու նյութեր, որոնք ազդում են մարդու հորմոնալ հավասարակշռության վրա:

PET-ը պլաստմասայի՝ աշխարհում ամենաշատ օգտագործվող տիպն է: Հիշեք, այն ՄԻԱՆԳԱՄՅԱ է: Եթե բազմակի եք օգտագործում, նորից ջուր եք լցնում մեջը, ապա պատրաստ եղեք, որ ձեր օրգանիզմ կարող են թափանցել վտանգավոր տարրեր ու բակտերիաներ, որոնք ուղղակի կապված են PET-ի հետ:

HDP կամ HDPE

Սա որակյալ ու անվտանգ պլաստմասա է, այն վտանգավոր նյութեր, ըստ էության, չի պարունակում: Մասնագետները խորհուրդ են տալիս, եթե հնարավոր է, նման շշերով ջուր գնել: Այն անվտանգ է մարդու և էկոլոգիայի համար, քանի որ այս տեսակ պլաստմասան լիովին ենթարկվում է մշակման: Այն կարծր է, օգտագործվում է կաթ, խաղալիք, լվացնող միջոցներ պահելու համար:

PVC կամ V

Այս նյութից պատրաստվածները անջատում են ամենաքիչը 2 վտանգավոր քիմիկատներ: Դրանք վտանգավոր են հորմոնալ բալանսի համար: Այն փափուկ է, ճկուն, որը հաճախ օգտագործում են բուսայուղ կամ մանկական խաղալիք պահելու համար: Շատ մեծ թվով սպառողական ապրանքների համար դրանից պատրաստում են փաթեթներ: Այն նաև օգտագործում են համակարգչային մալուխի երեսպատման համար: Սանհանգույցի պլաստմասե կաբելները ևս դրանցից են պատրաստվում: PVC-ն արևի ճառագայթները չի կլանում, այսուհանդերձ, մասնագետները խորհուրդ են տալիս այլընտրանք ունենալու դեպքում հրաժարվել դրանցից պատրաստված շշերից:

LDPE

Այս պլաստմասան օգտագործվում է շշեր, պլաստիկ փաթեթներ պատրաստելու համար: Այն քիմիական նյութեր իրենից չի անջատում: Սակայն այն միայն որպես ջրի տարրա է անվնաս: Դրանից պատրաստված սննդի փաթեթները խանութից ավելի լավ է չգնել, քանի որ սննդի հետ միասին սրտի համար բավականին վտանգավոր նյութեր կընդունեք:

PP

PP պլաստիկն ունի սպիտակ գույն կամ կիսաթափանցիկ է: Այն օգատգործվում է օշարակների ու յոգուրտի պահպանման համար: Պոլիպրոպիլենը գնահատվում է իր ջերմային կայունության համար: Երբ տաքացնում ենք, չի հալչում և համեմատաբար անվտանգ է:

PS

Հաճախ օգտագործվում է արագ սննդի տարաներ, սուրճի բաժակներ ու բեռնարկղներ պատրաստելու համար: Սակայն տաքացնելիս վտանգավոր նյութեր է արձակում:

Պոլիստիրոլը ոչ թանկ, թեթև ու պլաստիկի բավականին ուժեղ տեսակ է, որը չարժե օգտագործել տաք սնունդ ու խմիչք պահելու համար:

PC կամ պլաստմասա՝ առանց հատուկ նշանների

Ամենավտանգավոր պլաստիկն է սա: Օգտագործվում է սննդային տարա կամ ջրի շիշ պատրաստելու համար: Պոլիկարբոնատի մեջ սնունդ կամ ջուր պահպանելը խստիվ արգելվում է՝ այն արձակում է բիսֆենոլ A` հայտնի նյութ, որը կործանում է իմունային համակարգը:

Հ.Գ. Մտածենք նախքան պլաստմասե շշով ջուր գնելը: Չարժե,՞ արդյոք, դրա փոխարեն ավելի անվտանգ ապակյա շիշ ընտրել:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ